Գլխավոր Աշխարհ Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար

Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար

20
0

Չինաստանում բացահայտված նոր տեսակի վիրուսը` կորոնավիրուսը, կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Թուրքիայում այդ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար Ստամբուլի օդանավակայանի սահմանապահների գլխավոր վարչության ծառայողները սկսել են միջոցներ ձեռնարկել՝ տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Իրավապահները զգուշացրել են Չինաստանից Ստամբուլ թռիչք իրականացնող ավիաընկերություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Թուրքիայի քաղավիացիան էլ հայտնել է, որ Չինաստան-Ստամբուլ չվերթների ժամանակ առայժմ որևէ պատահար չի արձանագրվել: