Գլխավոր Հասարակություն Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

16
0

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Հայաստանի Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:

«Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է Զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղութ­յամբ առա­ջարկությունների ներկայացումը»,- ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ