Գլխավոր Հասարակություն Խախտումներ՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕՅԼ» ՍՊԸ-ում

Խախտումներ՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕՅԼ» ՍՊԸ-ում

18
0

Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը «Ֆեյսբուքում» գրել է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նավթամթերքի և հեղուկ գազի իրացմամբ զբաղվող «ՍԻ ՓԻ ԷՍ ՕՅԼ» ՍՊԸ-ում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բաշխիչ աշտարակների կողմից խախտվել են լիցքավորվող նավթամթերքի թույլատրելի սահմանաչափերը: Բացահայտված խախտման համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության»:

Հիշեցնենք՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕՅԼ» ընկերությունը բենզինի եւ դիզվառելիքի ոլորտի մեծ ընկերություններից է: