Գլխավոր Գյուղատնտեսություն Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

14
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:

«Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։

Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ Առաջիկայում առանձին կքննարկենք ձկնորսության խնդիրը։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:

Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սևանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում:

Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է:

Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է, որ ծրագիրը կտևի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաև անտառածածկ տարածքները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ