Գլխավոր Լուրեր Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

18
0

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։

Բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց, առգրավվեց ու փաթեթավորվեց մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ