Գլխավոր Իրավական Վաղը կսկսվի Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարարի գործով դատական նիստը

Վաղը կսկսվի Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարարի գործով դատական նիստը

14
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 20-ին կսկսվի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի դատական առաջին նիստը։

ԱԱԾ-ն այս քրեական գործը մոտ մեկ ամիս առաջ է ուղարկել դատարան։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի կայքէջի, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու համար։ Իսկ Արսեն Դավթյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Ըստ քրեական գործի՝ Դավթյանն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Երկու մեղադրյալներն էլ գտնվում են ազատության մեջ՝ Արսեն Դավթյանը գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները: