Գլխավոր Քաղաքական Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել հրաժեշտի տեքստը

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել հրաժեշտի տեքստը

69
0

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել հրաժեշտի տեքստը, այլ իրեն օգնել են։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժեշտի տեքստին վերաբերող իր գրառմանը։

Հարցին, գրառման մեջ ի՞նչ PR կազմակերպության մասին էր խոսքը, արդյոք Կարապետյանը նախկին իշխանությունների հետ համագործակցությո՞ւնը նկատի ուներ, Կարապետյանը պատասխանեց․ «Ինքը հաջորդ օրը տվեց պարզաբանում։ Ես ուզում եմ պարզապես կոնտեքստը վերհիշել այդ օրվա, երբ վարչապետը խնայողաբար, բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր փոխադարձ համաձայնության մասին։ Դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր թե՛ իր համար, թե՛ իր թիմի ներկայացուցիչների համար։ Դրա համար էլ առաջացան նման հարցադրումներ»։

Վանեցյանին վերաբերող մյուս հարցերին ի պատասխան Կարապետյանը նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խոսնակն է, իսկ Վանեցյանը հիմա ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնում՝ արձագանքելով․ «Ինչ որ անցած է, անցած է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ