Գլխավոր Միջազգային Վանում 15 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Վանում 15 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

34
0

Վանի նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։

Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել նվտանգության նկատառումներից ելնելով։



Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի սահմաններից ներս 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, հիշատակի արարողությունները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ այլ գործողություններ»։

Վանի նահանգային իշխանություններն այս որոշումը պատճառաբանել են նահանգի տարածքում իրականացվելիք հակաահաբեկչական ռազմական գործողություններով։

Ermenihaber.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ