Գլխավոր Աշխարհ Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

54
0

Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ նախկին դեսպանը նախօրեին տեղափոխվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հաստատվել էր նրա կորոնավիրուսով վարակված լինելը: Տարեց դիվանագետը մահացել է հինգշաբթի օրը:

Հինգշաբթի օրվա տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, որոնցից 26-ը՝ մահվան ելքով: