Գլխավոր Մշակույթ «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում

«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում

28
0

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում: Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Այն սեպտեմբերի 19-ին կներկայացվի «Վարդանանց ասպետներ» դպրոցի դահլիճում:

Կարինե Ռաֆայելյանի փոխանցմամբ. «Սա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ