Գլխավոր Հասարակություն Վարդենիսում 13-ամյա երեխան պատահաբար էր կախվել. ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը

Վարդենիսում 13-ամյա երեխան պատահաբար էր կախվել. ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը

1189
0

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 8-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

13-ամյա երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում, նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում։

Մեզ հետ զրույցում «Վարդենիս» ԲԿ-ի տնօրեն Շահեն Շահինյանը հայտնեց, որ երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերելուց և շնչառությունը կարգավորելուց հետո նրան տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ։ 

Մեր տեղեկություններով երեխան արդեն տանն է, իրեն լավ է զգում։ 

ArmDaily.am-ին դեպքից մանրամասներ է հայտնի դարձել։ Թեև շրջանառվում էր ինքնասպանության վարկածը, սակայն երեխայի կախվելու պատճառը անզգուշությունն է եղել։ Երեխան փորձել է բարձրանալ տանիքը, ոտքը սայթաքել է ու ընկնելուց կախվել է աստիճանավանդակին ամրացված թելից։ 

Երեխան քամանչա է նվագում, իսկ վերջերս էլ Երևանում կայացած փառատոններից մեկի ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը։