Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

    20
    0

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

    Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։