Գլխավոր Հասարակություն «Վարկս Էյ Էմ» ընկերության կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. ԱՀ...

«Վարկս Էյ Էմ» ընկերության կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. ԱՀ ֆինանսների նախարար

100
0

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ «Վարկս Էյ Էմ» ընկերության կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է: Այդ մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Ընկերության գործունեությունը  դադարեցվել  է դեռևս    համակարգի  գործունեությունն սկսվելուց մեկ ամիս անց:

Նախարարը  նշել է, որ քաղաքացիներից ստանալով ահազանգեր, այդ հարցն իրենք քննարկել են համապատասխան մարմինների հետ և  վարկերի տրամադրման գործընթացը կասեցրել:

Նրա  խոսքով՝ ներկայումս Ստեփանկերտում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակում իրականցվում է միայն նախկինում   տրամադրած վարկերի հավաքագրման աշխատանքներ:

Նշվում է, որ որոշ ժամանակ Արցախի բնակիչները, վարկեր էին ստանում նաև Գորիսում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակից: