Գլխավոր Հայաստան Վարչապետը լավ լուր է հայտնել

Վարչապետը լավ լուր է հայտնել

673
0

«Բյուջեի մասով, որքան էլ տարօրինակ հնչի, մենք լավ լուր ունենք: Վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք՝ մոտավորապես 5 մլրդ դոլարով: Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև սոցիալական, տնտեսական խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ շատերն ասում են, թե չաշխատող մարդկանցից հարկ եք ուզում: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ: Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն: