Գլխավոր Հասարակություն Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

14
0

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են ինչպես միջազգային ճանաչում ունեցող, այնպես էլ Հայաստանում հայտնի հայ դերասաններ:

Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ