Գլխավոր Հայաստան Վարչապետը վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի ստեղծման մեջ

Վարչապետը վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի ստեղծման մեջ

13
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ իշխանության տարանջատման խախտման վտանգ է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, ԱԺ նախագահն էլ հայտարարություն է արել հանձնաժողովի ստեղծման մասին, ինչն արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծությամբ եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում այդպիսի հանձնաժողովի ձևավորումը ՀՀ Սահմանադրությանը: Երևանի ավագանու գործունեության կանոնակարգում ֆիքսված է քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին: