Գլխավոր Հասարակություն Վարչապետին «Երեխաների քաղաք» նախագիծը չի՞ գոհացրել

Վարչապետին «Երեխաների քաղաք» նախագիծը չի՞ գոհացրել

72
0

Նախորդ շաբաթ անդրադարձել էինք Արարատի մարզում «Երեխաների քաղաք»  նախագծին եւ հրապարակել այն մտահոգությունը, որն ունեն ընդդիմախոսները:

Հիշեցնենք՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունը Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով:

Քանի որ  պատկան մարմիններից բանավոր պատասխան չէինք կարողացել լսել, կառավարությանը Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել՝  իմանալու, թե արդյոք կհրաժարվեն նախագծի իրականացումից:

Մեր հարցին պատասխանել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Նախարարությունը հիշեցնում է՝  այս նախագիծը դեռևս չի ընդունվել: «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վերադարձվել է ոլորտային գերատեսչությունների՝ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը: Ծրագրի չիրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում «ՀՀ Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Երեխաների Քաղաք» կառուցելու բարեգործական ծրագրին հավանություն և հողամաս անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կարիք չի լինի»,- տեղեկացնում է  նախարարությունը:

Հ.Գ. Փաստորեն,  պատասխանից կարելի է ենթադրել, որ նախագիծը չի գոհացրել կառավարության ղեկավարին, ականջալուր է եղել մտահոգությանը եւ որոշել հետ ուղարկել՝ այն նորից քննարկելու: Տեղեկացնենք, որ ՄԻՊ-ը եւս բացասական գնահատական էր տվել այս նախագծին:

Սոնա Դավթյան

 

 

Հարգանքով`

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ