Գլխավոր Հասարակություն «Վեգա» և «LG Electronics»-ի միջև համագործակցության զարգացման նոր էջ է բացվել

«Վեգա» և «LG Electronics»-ի միջև համագործակցության զարգացման նոր էջ է բացվել

624
0
Համաշխարհային ճանաչում ունեցող «LG Electronics» ընկերության «Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի» (MEA) նախագահ Ջեյմս Լիի գլխավորած պատվիրակությունը բոլորովին վերջերս` հոկտեմբերին, աշխատանքային այցով ժամանել էր Երևան:
Պարոն Ջեյմս Լին և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նորաբաց «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում գտնվող «ՎԵԳԱ» հիպերմարկետում, հանդիպումներ ունեցան «ՎԵԳԱ» ընկերության հիմնադիր-գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանի և տնօրենների խորհրդի անդամների հետ: Առաջնահերթ՝ հյուրերն այցելեցին «ՎԵԳԱ» հիպերմարկետում պարբերաբար նորացվող «LG» պաշտոնական տաղավարները, որտեղ ներկայացված են կորեական արտադրողի էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վերջին նորույթները:
Բանակցությունների ընթացքում «ՎԵԳԱ» և «LG» ընկերությունների ղեկավարները քննարկեցին համագործակցության զարգացմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ:
«LG» ընկերությունը բարձր գնահատական տվեց «ՎԵԳԱ» ընկերության կողմից հայաստանյան շուկայում «LG» բրենդի առաջխաղացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Այցի ավարտին «LG» ընկերության պատվիրակությունը անակնկալ նվերներ հանձնեց «Վեգա» հիպերմարկետի էլեկտրատեխնիկայի ստորաբաժանման աշխատակիցներին՝ մաղթելով բոլորին բարեկեցություն, բարեհաջող առաջընթաց աշխատանքում և նորանոր նվաճումներ:
«ՎԵԳԱ» ընկերությունը «LG Electronics»-ի ամենախոշոր պաշտոնական գործընկերն է Հայաստանում: «LG» բրենդի էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ամենալայն տեսականին ներկայացված է «Վեգա» հիպերմարկետներում և խանութ-սրահներում:
Մեզ հետ կարելի է կապ հաստատել հետևյալ եղանակներով՝
vega.am կայքով եւ դրա ֆեյսբուքյան էջով:
Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88