Գլխավոր Աշխարհ Վենեսուելայի 16 նահանգում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել

Վենեսուելայի 16 նահանգում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել

17
0

Վենեսուելայի հյուսիսում և արևմուտքում շաբաթ օրը էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, առավելապես  տուժել են Տաչիրա, Մերիդա և Կարաբոբո նահանգները, հայտնում  է tert.am-ը։

Անջատումները տեղի են ունեցել երկրի 23 նահանգներից 16-ում։ Դիտորդների ու վերլուծաբանների խոսքով՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառները ենթակառուցվածքներում ներդրումների ցածր մակարդակն ու հնացած սարքավորումներն են։

Կարակասում 2019-ի ամռանը կրկին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատումներց հետո Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը երկրի հիմնական հիդրոէներգետիկ համակարգի վրա կատարված «էլեկտրամագնիսական հարձակման» հետևանք է։