Գլխավոր Սպորտ Վերոնան խստագույնս պատժեց ակումբի երկրպագուին

Վերոնան խստագույնս պատժեց ակումբի երկրպագուին

12
0

«Վերոնան » հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ իր եկրպագուի կողմից ռասիստական արտահայտության հետ կապված։

Ակումբը երկրպագուին՝ Լուկա Կաստելինիին արգելել է ներկա գտնվել ակումբի խաղերին մինչև 2030 թ-ի հունիսի 30-ը։ Վերջինս օրեր առաջ կայացած «Վերոնա» — « Բրեշիա» խաղում աչքի էր ընկել ռասիստական պահվածքով՝ վիրավորելով հյուրերի հարձակվող Մարիո Բալոտելիին։

Հիշեցնենք, որ մինչ այդ Կաստելինին հանդես էր եկել հայտարությամբ՝ նշելով, որ Բալոտելին միայն կարող էր «սևամորթ» վիրավորանքը լսել իր գլխում։ Երկրպագուն նաև ավելացրել էր, որ իրենց թիմում նույնպես կա սևամորթ խաղացող։