Գլխավոր Հասարակություն Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

28
0

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գրիգոր Ս., ծնված 1990 թ.), «Mercedes C180» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mitsubishi» (վարորդ՝ Գագիկ Խ., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Գրիգոր Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գրիգոր Ս.-Ն և Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ