Գլխավոր Լուրեր Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով (լուսանկարներ)

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով (լուսանկարներ)

110
0

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանում եզակի տոնածառ են տեղադրել: Այն զարդարված է օդանավով տեղափոխումն արգելված իրերով, որոնք թռիչքից առաջ թողել են ուղեւորները: Այդ մասին տեղեկացնում է Корреспондент-ը:

Այդ իրերի թվում են կրակայրիչներ, մկրատներ, ածելիներ, դանակներ, փամփուշտներ: Սրանք արգելվում է ինքնաթիռ տեղափոխել ձեռքի ուղեբեռում:

Վիլնյուսի օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրենն ընդգծել է, որ օդանավակայանի աշխատակիցները չեն առգրավում արգելված առարկաները: Ուղևորները կարող են դրանք թողնել ուղեկցողների մոտ: Սակայն եթե անձը մենակ է, ապա նման իրերը մնում են հսկողության բաժնում: