Գլխավոր Իրավական Վիճաբանություն`«Բելլաջիո» ռեստորանում. ահազանգի հետքերով

Վիճաբանություն`«Բելլաջիո» ռեստորանում. ահազանգի հետքերով

176
0

Հունվարի 21-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «Բելլաջիո» ռեստորանային համալիրում կռիվ է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, նշված ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի խումբ տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, միմյանց ուղղությամբ նետել են ապակյա շշեր, բաժակներ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեորել այլ հաճախորդների նկատմամբ և խաթարել ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր: