Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում

    23
    0

    «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի սկզբին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը»,-գրում է CNN Turk լրատվականը:

    Տվյալների համաձայն՝ Պուտինը  Թուրքիայի նախագահի հետ կքննարկի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքների ավարտը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները:

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը: