Գլխավոր Իրավական Վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել

Վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել

12
0

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ մամուլի հրապարակումների դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է, նշանակվել է փորձաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի։  Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած երեխայի եւ նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ, հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։

Նշենք, որ դեպքի մասին ոստիկանություն չեն ահազանգել նաեւ բժշկական կենտրոնից, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ պարզում է, թե ինչ հանգամանքներում է անձն ստացել նշված վնասվածքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ