Գլխավոր Աշխարհ Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

10
0
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել:

Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:
Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը դեռևս անհայտ է: