Գլխավոր Միջազգային Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետով

Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետով

9
0

Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով: Այս մասին հայտնում են Հայաստանում Վրաստանի դեպանությունը:

«Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով»,- ասվում է հայտարարությունում: