Գլխավոր Աշխարհ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը և ԵՄ ներկայացուցչությունը հանդես են եկել կոչով

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը և ԵՄ ներկայացուցչությունը հանդես են եկել կոչով

4
0

Վրաստանում շարունակվում են ներքաղաքական հակասությունները: Բողոքի զանգվածային ակցիաները սկիզբ են առել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը տապալեց Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ավելի ուշ, Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքեցին մի շարք պատգամավորներ, ազդեցիկ ներկայացուցիչներ, զուգահեռաբար ընդդիմությունը քննադատության մեծ ալիք բարձրացրեց՝ բողոքի ակցիաների միջոցով արտահայտելով իր վրդովմունքը:

Հաշվի առնելով երկրում տեղի ունեցող գործընթացները՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության ներկայացուցչությունը կողմերին կոչ են արել երկխոսություն սկսել իրավիճակից ելք գտնելու համար: Միաժամանակ, Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ ԵՄ ներկայացուցչությունն իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության կողմից իրականացվող խաղաղ հանրահավաքներին: