Գլխավոր Հասարակություն Վրաստանում անց են կացվում քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից

Վրաստանում անց են կացվում քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից

19
0

Aliq.ge-ին հրապարակել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանի (Նալբանդյան) դիմումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Ստորև ներկայացնում ենք դիմումն՝ անփոփոխ.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի՛ նախարար Արայիկ Հարությունյան

Ձեզ դիմում է Վրաստանի Հանրապետության Մառնուլի շրջանի Դամիա գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան)։

Վրաստանում անց են կացվում դասընթացներ և քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից։ Մեր աշխատանքը վտանգի տակ է։

Ես դիմում եմ Վրաստանի հայոց լեզվի բոլոր ուսուցիչների անունից. կազմակերպեք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկատացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ,որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք։

Հարգանքներով՝ Լ. Բադալյան (Նալբանդյան)»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ