Գլխավոր Միջազգային Վրաստանում միջազգային չափանիշներով համալսարան է կառուցվում

Վրաստանում միջազգային չափանիշներով համալսարան է կառուցվում

8
0

Վրաստանում 2020թ․ միջազգային չափանիշներին համապատասխանող նոր համալսարան կգործի։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Հայտնում է «Ազատություն»

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութաիսում կառուցվող այս համալսարանի ուսումնական մասնաշենքերի, լաբորատորիաների և հանրակացարանների շինարարության վրա Իվանիշվիլիի ընտանիքի կողմից ստեղծված «Քարթու» հիմնադրամը խոստանում է շուրջ 1 միլիարդ եվրո ծախսել:

Նախագծի հեղինակները նշում են, որ ուսումնական հաստատությունը կոչվելու է «Քութաիսի միջազգային համալսարան» և սերտորեն համագործակցելու է Գերմանիայի առաջատար կրթական կենտրոններից մեկի`Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ:

Դեռևս կառուցման փուլում գտնվող համալսարանի պաշտոնական շնորհանդեսը կայացավ Քութաիսում չորեքշաբթի օրը:

«Քարթու» հիմնադրամի վարչության նախագահ Նիկոլոզ Չխետիանիի խոսքով էլ՝ համալսարանի շինարարությունը անկախ Վրաստանի գոյության երեք տասնամյակների ընթացքում իրականացվելիք թերևս ամենածավալուն նախագիծը կլինի:

Համալսարանը կսկսի գործել 2020 թվականի աշնանը` Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հաշվված շաբաթներ առաջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ