Գլխավոր Միջազգային Վրաստանում ՌԴ 65-ամյա քաղաքացու են սպանել. Sputnik

Վրաստանում ՌԴ 65-ամյա քաղաքացու են սպանել. Sputnik

25
0

Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի գյուղերից մեկում ՌԴ 65-ամյա քաղաքացու են սպանել, գրում է Sputnik Грузия-ն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ռուսական РИА Новости գործակալության հարցմանն ի պատասխան հաստատել է սպանության լուրը, սակայն գերատեսչությունը չի հստակեցրել, թե սպանված անձը որ երկրի քաղաքացի է հանդիսանում:

Ըստ նախարարության տվյալների` սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Հարուցվել է քրեական գործ` «Կանխամտածված սպանություն» հոդվածով, ինչը ենթադրում է 7-ից 15 տարի ազատազրկում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ