Գլխավոր Միջազգային Վրաստանում վաղը կկայանան նախագահական ընտրություններ․ Այսօր լռության օր է

Վրաստանում վաղը կկայանան նախագահական ընտրություններ․ Այսօր լռության օր է

2
0

url

Վաղը Վրաստանում կկայանան նախագահական ընտրություններ։ Այսօր մեր հարևան պետությունում լռության օր է, որպեսզի քաղաքացիները կայացնեն իրենց վերջնական որոշումը։

Նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում կլինի 22 անուն։ Սակայն մասնագետները նշում են, որ հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի իշխող կոալիցիայի թեկնածուն՝ Գերոգի Մարգելաշվիլին, ով զբաղեցնում է փոխվարչապետի, կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

Սոցիոլոգների մեծամասնության կարծիքով՝ Մարգելաշվիլին կհաղթի հենց առաջին փուլում։ Սակայն որոշ մասնագետներ կանխատեսում են երկրորդ փուլ, որին կմասնակցեն Մարգելաշվիլին և Սաակաշվիլու կուսակցության երկու թեկնածուներից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ