Գլխավոր Ծանրամարտ Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Քաթարի գավաթի հաղթող

Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Քաթարի գավաթի հաղթող

23
0

Հայաստանի ծանրորդները առաջին մեդալը նվաճեցին ծանրամարտի Քաթարի գավաթի խաղարկությունում, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է:

Կանանց 87 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 232 կգ (105+127) արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի: Մրցանակից բացի նա կստանա նաև 3000 դոլար պարգևավճար:

Նախապես հանդես եկած մեր մյուս մարզիկները՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը,

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ) մեդալ չեն նվաճել:

Այսօր մրցահարթակ դուրս կգան մեր երկու գերծանր քաշայինները՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Հավելենք, ոչ Քաթարի գավաթի խաղարկությանը մանսակցում են 44 երկրների 150 ծանրոդներ: