Գլխավոր Տնտեսական «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել էներգետիկ ակտիվներ Հայաստանում

«Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել էներգետիկ ակտիվներ Հայաստանում

32
0

«Տաշիր» ընկերությունների խումբը  պայմանագիր է կնքել «Ռուսհիդրո» ՀԲԸ-ի դուստր «Հիդրոինվեստ» բաժնետիրական ընկերությունից՝ «Միջազգային էներգետիկ ընկերության»  ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթ ձեռք բերելու վերաբերյալ. վերջինիս է պատկանում Սևան-Հրազդան ՀԷԿ-ի կասկադը: «Տաշիր»-ը ձեռք է բերել 172,96 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Միջազգային էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ի 527 085 բաժնետոմս: «ՄԷԸ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողներից է:

Կնքված պայմանագրի պայմանների համաձայն, ընկերությունների խումբը ամբողջությամբ կմարի «ՄԷԸ» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Զարգացման ասիական բանկի նկատմամբ, որից հետո «ՄԷԸ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը գնորդը կստանա ի սեփականություն: Գործարքի թույլտվությունը տրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Աղբյուր` Փաստինֆո