Գլխավոր Շոու-բիզ Տաշքենդում սպանել են անվանի հայ դիզայներին

Տաշքենդում սպանել են անվանի հայ դիզայներին

121
0

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանել են ծագումով հայ անվանի դիզայներ Նարիման Գրիգորյանին:

Ինչպես հաղորդում է Kommersant.uz-ը, սպանությունը տեղի է ունեցել այս գիշեր՝ մայրաքաղաքի Յաշնաբադսկի շրջանում: Տեղեկությունը հաստատել են երկրի գլխավոր դատախազությունում՝ այլ մանրամասներ, սակայն, չհաղորդելով:

Նարիման Գրիգորյանը հագուստի հանրահայտ մոդելավորող-դիզայներ էր, որի ստեղծած հանդերձանքը սիրով կրում է Ուզբեկստանի նոր սերունդը: Նա եղել է բազում հաղորդումների, մեգանախագծերի և մրցույթների սիրված հյուրը: