Գլխավոր Հասարակություն Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

34
0

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ Լորիս Չոբանյանն է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասել էր համայնքապետը:

Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են: