Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Միջազգային » Տարվա թանգարան է դարձել Ստամբուլի «Անմեղության թանգարանը»

    Տարվա թանգարան է դարձել Ստամբուլի «Անմեղության թանգարանը»

    Մայիս 20, 2014 9:16 Միջազգային A+ / A-

    pamuk

    Ստամբուլի «Անմեղության թանգարանը», որը հիմնադրել է գրականության նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, ճանաչվել է 2014 թվականի Եվրոպական թանգարան։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

    Այս որոշումը կայացվել է Եվրոպական թանգարանային ֆորումի ժյուրիի նիստի ժամանակ, որը կայացել է Տալինում։ Ընդհանուր առմամբ, հավակնորդների ցուցակում կար 30 թանգարանի անուն։ Փամուկն այս թանգարանը բացել է 2012 թվականին այն բանից հետո, երբ 2008 թվականին լույս տեսավ նրա համանուն վեպը։ Թանգարանում հավաքված են 1970-80-ականների կենցաղային իրեր, որոնք հայտնվել են Փամուկի հավաքածուում, երբ նա աշխատել է վեպի վրա։

    Նման թեմաներ

    scroll to top