Գլխավոր Հասարակություն Տարօրինակ գողություն Երեւանում. Hyundai Elantra-ի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են...

Տարօրինակ գողություն Երեւանում. Hyundai Elantra-ի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են (լուսանկար)

270
0

Երեւանում այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջեւի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ կոտրած ապակիների մնացորդներ։