Գլխավոր Լուրեր Տեղի է ունեցել համակարգային խափանում, որոշ մարզեր նույնպես հոսանքազրկվել են․ Արտակարգ իրավիճակների...

Տեղի է ունեցել համակարգային խափանում, որոշ մարզեր նույնպես հոսանքազրկվել են․ Արտակարգ իրավիճակների նախարարություն

3
0

url

Քիչ առաջ Araratnews-ին Արատակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի խափանում, որի հետևանքով Երևանում և որոշ մարզերում անջատվել է էլեկտրամատակարարումը։

Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնվում է Երևանում, անջատումներ են տեղի ունեցել Տավուշի, Արարատի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում։ ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ կան համայնքներ, որոնք առայժմ հոսանքազրկված են, սակայն աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Նախարության մամուլի ծառայությունն ավելի ուշ մանրամասներ կհաղորդի գոբալ անջատման պատճառների մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ