Գլխավոր Տնտեսական Տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի նիստը

Տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի նիստը

6
0

audit

2014թ. մարտի 26-ին` ժամը 11:30-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաղորդագրությունում:

Օրակարգում`

1. Աուդիտոր Սարգիս Թորոսյանի որակավորման վկայականի (տրված 19.03.2009թ. թիվ 083) գործողությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը:

2. «ԱՅ ԷՖ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 27.02.2014թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկում: