Գլխավոր Uncategorized Տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը. «Հրապարակ»

Տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը. «Հրապարակ»

15
0

«Հրապարակ»-ը գրում է.

«Շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարեւոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հիշենք, որ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւս նախագահի թեկնածու է, եւ հիմա թեկնածուների միջեւ մեծ մրցակցություն է, թե ով կկարողանա ստանալ Հայաստանի իշխանությունների աջակցությունը:

Աշոտ Ղուլյանին աջակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայաստանյան սորոսական «ստաֆը», իսկ Արայիկ Հարությունյանն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սատարումը, ինչի մասին արդեն իսկ խոսվում է»: