Գլխավոր ժամանց Տեղի ունեցավ «Ազնիվ գողեր» կատակերգության պրեմիերան

Տեղի ունեցավ «Ազնիվ գողեր» կատակերգության պրեմիերան

64
0
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» կատակերգության պրեմիերան:
Կատակերգության գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Ղազարյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք:
Քրեական կատակերգություն նկարահանելու միտքը ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն ունեցել է դեռևս 2014 թ-ին: Այդ գաղափարը ռեժիսորը ներկայացրել է «Դեմք» շոուի իր ընկերներին, որոնք միացել են գործին ու գրել համատեղ սցենար:
Հավելենք, որ ֆիլմի նկարահանումները կայացել են հեղափոխության օրերին, երբ փողոցները փակ էին: Դա էլ հենց եղել է նկարահանման գլխավոր բարդությունը, սակայն նկարահանումների ընթացքում անձնակազմը հասցրել է դիմել իմպրովիզների՝ սցենարը համապատասխանեցնելով Երեւանում տիրող իրավիճակին:
« Դա էլ հենց եղել է նկարահանման գլխավոր բարդությունը, սակայն նկարահանումների դիմել ենք իմպրովիզների՝ սցենարը համապատասխանեցնելով Երևանում տիրող իրավիճակին: Նկարահանումները դժվար են անցել, բայց փորձել ենք անել ամեն ինչ, որ ֆիլմը լավը լինի և հետաքրքիր»,-ասում է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ