Գլխավոր Քաղաքական Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

13
0

Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Տիգրան Ավինյանը կարևորել է ՄԳՏԿ գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը:

Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմալոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: Նրա խոսքով մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը:

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ նպատակ կա հավելյալ միջոցներ հատկացնել գիտությանը, որոնք հիմնականում կուղղվեն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին: Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում: