Գլխավոր Սպորտ Տիգրան Բարսեղյանը 50 մետր անցավ գնդակով և գոլային փոխանցումով փրկեց Աստանային (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը 50 մետր անցավ գնդակով և գոլային փոխանցումով փրկեց Աստանային (տեսանյութ)

13
0

Ղազախստանի առաջնության 2-րդ տուրում «Աստանան» մրցեց «Օրդաբասիի» հետ: Արձանագրվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

Չեմպիոնն առաջին կեսից հետո զիջում էր հաշվի մեջ: 58-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և փրկեց «Աստանային»: Այս մասին գրում է  armfootball.com-ը:

84-րդ րոպեին նա մոտ 50 մետր անցավ գնդակով, ապա այն փոխանցեց դարպասի դիմաց գտնվող Ալեքսեյ Շչոտկինին, ով գրավեց դարպասը:

Միխալ Բիլեկի թիմն ունի 4 միավոր: