Գլխավոր Աշխարհ Տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է (տեսանյութ)

Տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է (տեսանյութ)

93
0

ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում գտնվող Բոկա Չիկա պոլիգոնում SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին փորձարարական նախատիպը փորձարկումների ընթացքում պայթել է, հաղորդում է NASAspaceflight-ը։

Պայթյունը տեղի է ունեցել, երբ առավելագույն քանակությամբ կրիոգեն հեղուկով լիցքավորել են տիեզերանավի բաքերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ SpaceX ընկերությունը նշել է, որ «փորձարկման իմաստը  եղել է համակարգում առավելագույն ճնշման առկայությունը, այդ պատճառով այդպիսի արդունքը սպասելի էր»։