Գլխավոր ժամանց Տիմատիի մենահամերգը չեղարկվեց

Տիմատիի մենահամերգը չեղարկվեց

34
0

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Տիմատիի մենահամերգը: Համերգի կազմակերպիչ Prime Production-ի տարածած հաղորդագրության  մեջ նշվում է, որ այն չեղարկվել է:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների և Տիմատիի որոշմամբ, մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։ Տիմատին կվերադառնա 2020 թվականին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով: Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում»։