Գլխավոր Աշխարհ Տիմատին հայերենով դիմել է Գլենդելի բնակիչներին

Տիմատին հայերենով դիմել է Գլենդելի բնակիչներին

222
0

Ռուս հայտնի ռեփեր Տիմատին ժամանել է ամերիկյան Լոս Անջելես քաղաք՝ իր ցանցային ռեստորանը բացելու համար: Այս մասին հաղորդում է  РУСАРМИНФО-ն:

Նա իր Instagram-ում դիմել է Կալիֆոռնիայի մայրաքաղաքի, այդ թվում՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող հայաբնակ Գլենդել քաղաքի բնակիչներին՝ հրավիրելով բացման արարողությանը:

«Լոս Անջելես, մինչ վաղը ժամը վեցը՝ մեր պաշտոնական բացումը: Գլենդել, ԲԱՐԵՎ ՁԵԶ »,- գրել է Տիմատին:

Հայտնի ռեփերը նշել է, որ ռեստորանի պաշտոնական բացման ժամանակ ինքն անձամբ կպատրաստի և անվճար կհյուրասիրի ամբողջ քաղաքին: