Գլխավոր Հասարակություն Տնտեսական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են նոր ներդրումների սանդղակի վրա. միջազգային անդրադարձ

Տնտեսական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են նոր ներդրումների սանդղակի վրա. միջազգային անդրադարձ

13
0

Երբ Հայաստանը 2 ամիս առաջ եվրոբոնդերի համար գիրք թողարկեց, պահանջարկը 4 անգամ գերազանցեց առաջարկը, ինչը կրկին անգամ ցույց է տալիս նախկին սովետական փոքրիկ երկրի ողջ հմայքը:

Այս մասին ասվում է Nasdaq-ի տնտեսական անդրադարձում: Նշվում է, որ նախորդ տարի, երբ խաղաղ ցույցերի արյդունքում ձեւավորվեց կառավարություն՝ հիմնված բարեփոխումների տեսլականի վրա, Հայաստանի տնտեսությունը սկսեց զարգանալ մեծ արագությամբ, նույնիսկ ավելի արագ, քան նավթի պաշարներ եւ դեպի ծով ելք ունեցող հարեւան Ադրբեջանինը:

Անdրադարձում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը եւ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար մղել:

«Հայաստանի տնտեսական բարեփոխումների ծրագրով   նախատեսվում է համախառն ներքին արտադրանքի ներդրումների մասնաբաժինը (ՀՆԱ) առաջիկա չորս տարում հասցնել 23-25% ՝ այժմյան 20% -ի փոխարեն և արտահանման մասնաբաժինը հասցնել  43-45% -ի՝ 37% -ի փոխարեն»,-ասված է հրապարակման մեջ:

Եվրոպական տնտեսագետ  Լիզա Երմոլենկոն  Routers գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մեծ հույսեր կան, որ ՀՀ նոր կառավարությունը կշարժվի մեծ բարեփոխումների ճանապարհով: Ըստ  Երմոլենկոյի, այդ մասին նշված է եղել կառավարության ծրագրում, որը միանշանակորեն իրականություն է դառնում:

Սեպտեմբերին Երևանը վաճառել է  500 միլիոն դոլարի 10-ամյա եվրապարտատոմսեր, ինչը մեծացրել է պահանջարկը՝ հասցնելով ավելի քան 2 միլիարդ դոլարի երրորդ մասնաբաժնի համար միջազգային շուկաներում: Հայաստանը նաեւ հետ է գնել իր 2013-ի առաջին դոլարային պարտատոմսերի մի մասը:

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին իրենց տարածաշրջանային գործընկերներից շատերին, ինչը նշան է այն բանի, որ նրանց գնած ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», — ասել է «ՎՏԲ Կապիտալ» -ի ֆիքսված եկամտի ռազմավար Իգոր Ռապոխինը:

Տնտեսական աճը Հայաստանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 6,5% տարեկան կտրվածքով: Այս շաբաթ Կենտրոնական բանկը բարձրացրել է այս տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը մինչև 6,9-7,1% նախկին  4.9% -ից`  2 գործոնների՝ արտադրության եւ ծառայությունների արդյունքում:

Moody’s- ի վարկանիշների համաշխարհային գործակալությունը օգոստոսին բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշը Ba3- ից B1- ի, բայց հստակեցրել,  որ կարեւոր է պահպանել բարեփոխումների տեմպերը:

Տնտեսական այս վերլուծությանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով.

«Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների մասին:

Քաղաքական նոր իմիջի կողքին ձեւավորվում է մեր երկրի տնտետական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»: