Գլխավոր Աշխարհ Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով

11
0

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են, փոխանցում է Reuters-ը:

Նման որոշում է կայացվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը:

Ավելի վաղ Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղերին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: ԱՄՆ-ի և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեներն էլ դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով հետաձգել Օլիմպիական խաղերը: