Գլխավոր Աշխարհ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր

18
0

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Մինչ այս Հայաստանն Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր ունի: Երկու ուղեգիր նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշները 77 կգ և 97 կգ քաշային կարգերում, ինչպես նաև մեկ անվանական ուղեգիր ունի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):